Կարևոր է, որ Նեյմարը գիտակցի՝ «Բարսայի» առաջատարը Մեսսին է. Ֆաբրեգաս
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է այն մասին, թե արդյոք Լիոնել Մեսսին և Նեյմարը կկարողանան խաղալ միևնույն թիմում:
«Խոսքը գնում է երկու շատ ուժեղ ֆուտբոլիստների մասին: Վերջին տարիներին Լեոն աշխարհի լավագույնն էր և կցանկանա պահել այդ կոչումը: Բնակաաբար, Նեյմարը նույնպես ձգտում է դառնալ լավագույնը: Կարևորը գիտակցել, որ «Բարսայի» առաջատարը Մեսսին է: Իսկ նրա թիմակիցները պետք է աջակցեն իրեն, որպեսզի թիմը մրցունակ լինի: Մեսսին միշտ ցանկացել է տիտղոսներ նվաճել և կշարունակի նույն ոգով»,-Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի համար կատալոնացիները վճարեցին 57 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում