ԱՄՆ-ն թուլացրել է Սիրիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները
ԱՄՆ
ԱՄՆ-ի ղեկավարությունը թուլացրել է Սիրիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, որպեսզի օգնի ընդդիմության կողմից ղեկավարվող շրջաններում ապրող բնակչությանը. գրում է BBC-ն:
Այս որոշումը թույլ կտա ընկերություններին որոշ ապրանքներ մատակարարել Սիրիային, որոնց թվում` սարքավորումներ էլեկտրամատակարարման և սննդի արտադրության համար:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին բանակցություններ է վարել Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգի հետ: Նրանք համաձայնության են եկել սիրիացի ժողովրդին դժվարին իրավիճակում օգնելու հարցում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան