Դանիային հաղթելը հերոսություն չէ. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Դանիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Երեկ հայտարարեցի, որ եթե երկրպագուներն ինձանից պահանջեն հրաժարական, կտամ: Սակայն եթե իրենց անձնական դրդապատճառներով դա պահանջեն, կնշանակի՝ նրանք անլուրջ մարդիկ են:
Հավաքականում խրախուսվելու և պարգևատրվելու են բոլորը` պատվոգրերով:
Մալթային պարտվեցինք մրցակցին թերագնահատելու պատճառով: Դանիային հաղթելը հերոսություն չէ։ Այդ խաղում իրենք ցույց տվեցին այն խաղը, որը կարող էին: Դա հերոսություն չէր: Այդ դեպքում մեր շախմատիստներին ինչ ասենք:
Ամսի 10-ին մեզանից ոչ ոք չէր հավատա, որ Դանիային կհաղթենք 4:0։ Եթե հավաքականը նվիրումով խաղա, ցանկացած թիմի համար լուրջ խնդիր կարող է ստեղծել: Մեր հավաքականը կարող է հաղթել, քանի որ հաղթելու համար ունի պոտենցիալ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում