Հունաստանում մեկնարկել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ
Աշխարհ
Հունաստանում մեկնարկել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ` ի նշան իշխանությունների կողմից Հունաստանի պետական հեռուստառադիոընկերության փակման որոշման դեմ բողոքի: Գործադուլը կազմակերպվել է Հունաստանի աշխատավորների համադաշնության և պետական ծառայողների արհմիությունների կողմից:
Ինչպես կարծում է ИТАР-ТАСС գործակալությունը, երկրի գործնական կյանքը զգալիորեն կտուժի դրանից: Գործադուլին մասնակցում են մի շարք արհմիություններ, որոնք միավորում են մասնավորապես մանկավարժներին, ԲՈՒՀ-երի դասախոսներին, տրանսպորտի, բժշկության և հարկային ոլորտի աշխատակիներին: Տեղական ժամանակով 15:00 - 07:00-ն ընկած հատվածում գործադուլ են անելու նաև ավիադիսպետչերները: ԶԼՄ-ների աշխատակիցները մտադիր են շարունակել իրենց ցույցերը՝ մինչև իշխանությունները չփոխեն պետական հեռուստաընկերությունը փակելու իրենց որոշումը:
Հիշեցնենք, որ Հունաստանի իշխանությունները գումար խնայելու նպատակով նախօրեին հայտարարել էին պետական հեռուստառադիոընկերության գործունեության դադարեցման մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան