Ես ընդհանրապես ոչինչ չեմ ծախում, այլ գնում եմ. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Այսօր ՀՖՖ պաշոնական գրասենյակում լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա խոսեց հավաքականի հետ կապված խնդիրների մասին.
«Յան Պոլսենը մեծ ստախոս է: Ես նրան ասել եմ՝ ինչու եք խաղացնում վնասվածքով ֆուտբոլիստին։ Նա պատասխանեց, թե ֆուտբոլիստը ասել է՝ կարող է խաղալ:
Ես պատասխանեցի, եթե մարզիչը ֆուտբոլիստի խոսքերով է առաջնորդվում, ապա դուք հեռացված եք գլխավոր մարզչի պաշտոնից: Իմ սխալներից մեկն էր Պոլսենին այն ժամանակ գլխավոր մարզիչ նշանակելը»:
Խոսելով Հայաստան-Մալթա խաղի մասին՝ Հայրապետյանն ասաց. «Ոմանք ասում են, թե խաղ էինք ծախել, ես ընդհանրապես ոչինչ չեմ ծախում, այլ գնում եմ»:
Իսկ ինչ վերաբերում է հավաքականից ունեցած իր պահանջներին, ՀՖՖ նախագահն ասաց. «Երբևիցե չեմ միջամտում հավաքականի կազմի ընտրությանը, սակայն խաղից հետո հայտնում եմ իմ կարծիքը: Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, համար առաջին պատասխանատուն, և ես էլ պետք է իմ ենթականերից պահանջեմ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում