Նազարյանի խնդիրը լրագրողների հետ շփումն է. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանի մասին.
«Իսլանդիայի հետ խաղից հետո Նազարյանը հայտարարեց, որ հավաքականը լավ խաղաց, սակայն ես չեմ կիսում այդ կարծիքը: Զարմանում եմ, որ նա նման բան է ասել:
Երիտասարդական հավաքականում մարզչական խնդիր չունենք: Ռաֆայել Նազարյանը լավ մարզիչ է: Նրա խնդիրը լրագրողների հետ շփվելն է: Նրա պատասխանները եղել են ոչ ճիշտ: Ունենք իրականում լավ հավաքական և լավ մարզիչ: Իրավունք չունեինք պարտվել Իռլանդիայի հավաքականին:
Ունենք պոտենցիալով երիտասարդսական հավաքական, որը ի զորու է խնդիրներ լուծել:
Ես կարող եմ ֆուտբոլիստ պատժել՝ ասելով. «Ինքը պատժվում է. եկեք այս խաղին չխաղացնենք: Սակայն թիմի կազմը ես չեմ որոշում: Ցանկացած մարզիչ տակտիկայի տեսանկյունից ֆուտբոլը ինձանից լավ է հասկանում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում