Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասին Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եք Էսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան Կոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմ Դատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Երեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվեն Կարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբ Կաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 

Բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են. Հովիկ Աբրահամյան

Քաղաքական

Ազգային ժողովում այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը։

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Իշխան Զաքարյանին հարցեր տալու համար։ Վերջինիս հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

«Թիվ մեկ ամբիոնից Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացնում է այս հաշվետվությունը, ես զարմացած եմ ուղղակի։ Ես զարմացած եմ, որ մենք քննարկում ենք մի հարց, որտեղ գործ ունենք, կոպիտ ասած, թալանչիների, յուրացնողների հետ, և մենք որևէ լուրջ քայլ չենք իրականացնում։ Պարո՛ն Զաքարյան, ես զարմացած եմ. այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն, և, ընդհանրապես, սա ոնց որ շարունակական բնույթ է կրում, որովհետև բազմաթիվ ելութներ, հաշվետվություներ են եղել, որ նույն սխալները թերությունները, յուրացումները կրկնվել են։ Ես մի հարց ունեմ Ձեզ։ Երբ դուք քննարկում եք գերատեսչության ղեկավարների, պատկան մարմինների հետ, ի՞նչ պատասխան են տալիս այս յուրացումների մասին, անկեղծ ընդունո՞ւմ են, որ յուրացրել են, և եթե չբռնեին, էլի կյուրացնեին, կտանեին տո՞ւն։ Սրա վերջը ի՞նչ է լինելու։ Խոսում եք ստվերից. բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են, և մենք իրականում ոչ մի քայլ չենք անում։ Ես կուզեի հասկանալ, որ քննարկում եք, մարդիկ ի՞նչ են ասում», - հարցրեց Հովիկ Աբրահամյանը։

Վերջինիս ի պատասխան՝ Իշխան Զաքարյանն ասաց. «Մենք բավականին լայն, մոտ երեք ժամ քննարկում ենք ունեցել ՀՀԿ խմբակցության հետ։ Շատ մանրակրկիտ մենք քննարկել ենք գրեթե բոլոր խնդիրները և խնդիրը հստակ դրված է եղել, որպեսզի կառավարությունը հստակ պատասխանի, թե նախարարները, գերատեսչության ղեկավարներն ինչ են արել ՎՊ-ի ստուգումների արդյունքում։ Դրանից հետո վարչապետը մեկառմեկ բոլորին հարցրել է, թե ՎՊ-ի վերահսկողության արդյուքնում արձանագրված խախտումներն ի՞նչ ընթացք են ստացել։ Հանրապետության վարչապետի հանձնարարականով բոլորի պատասխաններն այս պահին տեղադրված են կառավարության կայք-էջում և ցանկացած պատգամավոր կարող է վերցնել դրանք։ Գրված է այն խախտումը, որն ունի Վերահսկիչ պալատը և կողքը պատասխանը։ Իհարկե կան պատասխաններ, որոնք ընդամենը կարելի է համարել պատասխան։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք 2 խոշոր ուղղություն, որտեղ ունենք խնդիրներ, դա շինարարության և գնումների բնագավառն է»։

Արձագանքելով Զաքարյանի պատասխանին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Չե՞ք կարծում, որ հանրության մոտ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք հայտնաբերում ենք այդ թերություններն ու յուրացումները և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք մասնակից այդ գործընթացներին։ Ես կարծում եմ, որ վարչապետը պետք է լուրջ քայլեր անի այս ուղղությամբ»։

ՎՊ նախագահի խոսքերով՝ պատժելիության առումով գուցե այն, ինչ կատարվում է, դեռևս բավարար չէ, «բայց ես կարծում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում և քննարկում ենք, բաց հրապարակային խոսելը նաև այսօրվա իշխանության հստակ դիրքորոշումն է»,- ասաց Զաքարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը
Ամենադիտված