Արցախում հանդիսավոր կերպով դիմավորել են նորակոչիկներին
Արցախ
Հունիսի 12-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր ընթացիկ տարվա գարնանային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Նորակոչիկներին հայրենյաց պաշտպաններ դառնալու առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցողները նախ շնորհավորել են տղաներին պաշտպանության բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, իսկ այնուհետև համոզմունք հայտնել, որ սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդները պատվով կշարունակեն իրենց նախորդների հայրենանվեր գործը:
Համապետական նշանակություն ունեցող այս միջոցառման ավարտից հետո նորակոչիկներն ուղևորվել են զորամասեր, որտեղ, տիրապետելով ռազմական գործին, իրենց անձնուրաց ծառայությամբ կպահպանեն Արցախ աշխարհի անառիկությունը:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան