«Ռեալը» համաձայնության եկավ Զիդանի հետ
Սպորտ
«Արքայական ակումբի» ղեկավարությունը համաձայնության է եկել Զինեդին Զիդանի հետ, ինչի արդյունքում ֆրանսիացին կընդգրկվի մադրիդյան թիմի նոր մարզական շտաբում. տեղեկացնում է Marca-ն:
Ամենայն հավանականությամբ մադրիդյան թիմի նոր գլխավոր մարզիչը կլինի Կարլո Անչելոտին, իսկ 40-ամյա Զիդանը նրա հետ աշխատելու փորձ արդեն ունի:
1999-2001թթ. Զիդանը հանդես է եկել «Յուվենտուսում», որը այդ շրջանում գլխավորել է Անչելոտին:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե մադրիդյան թիմի գլխավոր մարզիչի օգնականը կլինի Ֆաբիո Կանավարոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում