«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գնի անկման պատճառը Գարայն է
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գինը նվազել է 9%-ով. տեղեկացնում է Football Economy-ն:
Նյու Յորքի բորսայի փակման պահին անգլիական ակումբի մեկ բաժնետոմսը վաճառվել է 15,16 ամերիկյան դոլարով, ինչը 1,53 դոլարով պակաս է հունիսի 12-ի վաճառքի գնից:
Փորձագետները կարծում են, որ պատճառը «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Էզեկիել Գարայի տրանսֆերը 26,6 մլն-ով գնելու լուրերն էին:
«Նման մեծ վճարը լուրջ ազդեցություն կունենա ակումբի ֆինանսկան վիճակի վրա, որի ծախսերը, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, կսահմանափակվեն 113 մլն դոլարով»,- նշել է Մեթյու Կանտերմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում