«Ռեալը» Հալկի համար 40 մլն կառաջարկի
Սպորտ
«Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Բրազիլիայի հավաքականի և «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկին ձեռք բերելու տարբերակը:
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, մադրիդյան ակումբը ռուսական թիմին կարող է առաջարկել ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք բերելու, այնուհետև՝ տրանսֆերը գնելու տարբերակը:
Մադրիդցիները բրազիլացու համար պատրաստ են վճարել 40 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Հալկի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Չելսին»:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 30 խաղ և հեղինակել 11 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում