Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասին Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եք Էսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ Փաշինյան Կոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմ Դատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Երեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվեն Կարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբ Կաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 

Կնոջը սպանած ու իր երեխաներին դանակահարած տղամարդու դատական նիստը՝ հիվանդանոցում

Արտակարգ Պատահար

Այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դռնփակ դատական նիստ էր:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի Քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Խանումյանը միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Աշոտ Գևորգյանի նկատմամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Գևորգյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով: Դատական դռնփակ նիստը տեղի ունեցավ հիվանդասենյակում և դատավոր Վաղինակ Մկրտչյանը հիվանդասենյակում դռնփակ նիստն անցկացնելուց և հիվանդանոցի միջանցքը՝ որպես խորհրդակցական սենյակը օգտագործելով, վերադառնալով հիվանդասենյակ, որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Ա. Գևորգյանը վերցվեց 2-ամսյա կալանքի:

Հիվանդանոցում էին գտնվում Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննիչը նաև որոշում է կայացրել, որպեսզի Ա. Գևորգյանը ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության, քանի որ նա նախկինում, գյուղացիների պատմելով, եղել է հոգեբույժ-հոգեբանների հսկողության տակ: Մեկ-երկու օրվա ընթացքում Ա. Գևորգյանը տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ենթակայության տակ գտնվող հիվանդանոց (Ցեբե):

Ինչպես ավելի վաղ Ակունք գյուղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 9-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Ակունք գյուղ մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված գյուղից «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 5-ամյա Մարիամ Գասպարյանը, 12-ամյա Շողակաթ Գասպարյանը տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ մահացած վիճակում Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 30-ամյա Անուշ Գասպարյանը։ Ըստ ֆոտոլրագրողի՝ Մարիամն ու Շողակաթը Անուշի երեխաներն են։

Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ այդ պահին Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվում ամուսինը, ով նույնպես մարմնական վնասվածքներ էր ստացել։ Թե ի՞նչն է մոր մահվան և երեխաների ու ամուսնու վիրավորվելու պատճառը, այդ պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի և նույն բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզում էին։

Աշխատանքները ղեկավարում էին մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանն ու քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը։ Գյուղում ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ ամուսինն էր այդ քայլին դիմել, սակայն դա պետք է պարզվեր քննության ընթացքում։

Ավելի ուշ նշված հասցե են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր, ընթերակաների ներկայությամբ բացելով տանը դուռը, ականատես եղան զարհուրելի տեսարանի։ Տան խոհանոցի և հյուրասենյակի հատակն ամբողջովին արյան մեջ էր պատված, իսկ գետնին օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ, որոնք ավագ քննիչ Խանումյանի կողմից առգրավվեցին և փաթեթավորվեցին, որպեսզի պարզվի, թե հայտնաբերված որ դանակով էր տեղի ունեցել սպանությունը։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վ. Պապյանի հանձնարարականով արդեն հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Ա. Առաքելյանը հայտնեց, որ եղել է հիվանդանոցներում, որտեղ տեղափոխվել էին երեխաները. երեխաներից մեկին վիրահատում էին այդ պահին, մյուսն էլ գտնվում էր բժիշկների հսկողության տակ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սայաթ-Նովա պողոտայից 30-ամյա տղամարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԳուտերեշը Հիրոսիմայում իր ելույթում չի հիշատակել ԱՄՆ-ի մեղքը քաղաքի ռմբակոծության համար «Ի՞նչ տարբերություն՝ երբ կհրապարակվի». Գալյանը խոսել է նոր Սահամանադրության տեքստի մասինՏիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին. Ձեր օրոք զենքը դարձել է թշնամու ավար, դեռ խոսո՞ւմ եքԷսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Նիկոլ ՓաշինյանԿոչ ենք անում իշխանություններին հրաժարվել հակաեկեղեցական գործունեությունից․ Արգենտինայի և Չիլիի թեմԴատախազության հայցով պետությանը վերադարձված գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեինՓաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին 5-ամյա օտարերկրացի երեխայի կյանքը հաջողվել է փրկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ումԵրեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվենԿարապետ Պողոսյանն ազատ կարձակվի վաղը՝ դատարանի որոշմամբԿաթողիկոսը և գործով անցնող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանԳնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Ուսուցիչը ատեստավորումը չհաղթահարեց, կհեռանա դպրոցից. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Պետք է 2027-ին Սևանի շուրջ վատ վիճակում գտնվող ճանապարհ չունենանք. Նիկոլ Փաշինյան Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ ՓաշինյանՔՊ-ում իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ. «Հրապարակ»ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստԻշխանությունները լուծել են Կոտայքի մարզպետի թեկնածուի հարցը. «Ժողովուրդ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը. «Ժողովուրդ»ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ինչպես ազատվել մոծակներից ձեր բնակարանում՝ ժողովրդական միջոցներից մինչև առաջատար տեխնոլոգիաներ Հռոմում ավարտվել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների առաջին փուլը Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին «Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք ունեն ամենաուժեղ կանխատեսումը 2026 թվականի օգոստոսի համար Օգոստոսի ֆինանսական հորոսկոպը՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արարատի մարզի բնակիչներինՍահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Սպանություն՝ ուղիղ եթերում «Նրա հետ կապը հիմա շատ դժվար է, բայց նա մեզ ուժ է տալիս». Իրանի նախագահը` հոգևոր առաջնորդի մասին Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց Գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվեց Կորած iPhone-ը հնարավոր կլինի գտնել առանց «Լոկատորի»․ ստեղծվել է նոր գործիք Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան Օգոստոսը կբացի փողի դռները կենդանակերպի 7 նշանների համար. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Զելենսկին օգնություն է խնդրել Ֆինլանդիայից․ քննարկվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի ուժեղացումը ԱՄՆ-ը ազդակներ է տվել պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն բանակցություններ չեն եղել. Իրանի ԱԳՆ Վրաստանում զանգվածային հոսանքազրկումներ են Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը
Ամենադիտված