«ՀՀ ամենաընդդիմադիր մարդը վարչապետ Տ. Սարգսյանն է» (տեսանյութ)
Քաղաքական
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական կյանքին, ինչպես նաև խոսել հարևան երկրներում տեղի ունեցող դեպքերի մասին: «Եկել է ժամանակը, երբ բոլոր կողմերից հարվածներ ենք ստանալու, սա Սերժ Սարգսյանի վարչակարգի անտրամաբանական որոշումների արդյունքն է»,- նշել է Արամ Կարապետյանը: Այս մասին գրել է «Գալա»–ն։
Նրա խոսքերով՝ Հայաստանում հիմա պայթյունավտանգ իրավիճակ է, այս ամենը կրակոցներով է ավարտվելու, իշխանությունը կրակելու է մարդկանց վրա, քանի որ մտածում են, թե կմարսեն, բայց մի բան հստակ է՝ շատ շուտով հասունանալու է այն պահը, երբ Սերժ Սարգսյանն արդեն ստիպված կայացնելու է քաղաքական որոշումներ: Արամ Կարապետյանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչող քննադատություններին՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է անհատի անունով օֆշորային ընկերություն գրանցել, բայց տվյալ անձը տեղյակ չլինի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան