Սիլվա Հակոբյանը Լոս Անջելեսում վայելում է հանգիստը
Այլ
Արտաքինում փոփոխություններ արած երգչուհի Սիլվա Հակոբյանն այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ, բացի համերգային ծրագրից, վայելում է հանգիստը: Մազերի գույնի փոփոխությունը երգչուհին բացատրում է ուղղակի փոփոխության ցանկությամբ:
Լոս Անջելես մեկնելու բուն նպատակը, ըստ երգչուհու, հունիսի 9-ին կայացած բարեգործական համերգին մասնակցելն էր, որի ողջ հասույթը փոխանցվեց սիրիահայերին: «Համերգը տեղի ունեցավ «Dolby» (նախկինում Kodak) թատրոնում, որին Հայաստանից ներկա գտնվեցինք ես, Լեյլա Սարիբեկյանն ու Անդրեն. կային նաև ամերիկաբնակ հայ արտիստներ՝ Արմենչիկը, Հարութ Փամբուկչյանը, Հովհաննես Շահբազյանը, Արամ Ավագյանը և դուդուկահար Ռուբեն Հարությունյանը»,- esyes.am-ին ասաց երգչուհին, ով ևս մեկ անգամ ամերիկաբնակ հայ հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել:
Երգչուհու փոխանցամամբ՝ մինչև հունիսի 17-ը այնտեղ է լինելու ու վայելելու է հանգիստը հայաշատ Լոս Անջելեսում: «Հանդիպել եմ ինձ շատ հարազատ մարդկանց՝ Արմենչիկին, Նորոյին, Արամ Ավագյանին. շատերին էլ դեռ կհասցնեմ տեսնել»:
Հանգստին զուգահեռ՝ Սիլվան չի մոռանում նաև ստեղծագործական գործունեության մասին և, ինչպես նշեց, հասցրել է դիտել այնտեղ դեռևս մոնտաժման փուլում գտնվող "Լeave a light on" կոչվող իր նոր տեսահոլովակը, որը շատ է հավանել և որը հայ հանդիսատեսին կներկայացնի հուլիսին: «Լոսում վայելում եմ իմ ամեն մի վայրկյանը, որտեղ ծրագրում ենք աշնանը կենդանի նվագախմբի հետ մենահամերգ ունենալ «Dolby» թատրոնում (առաջինը 2011-ի մարտի 13-ին էր «Pasadena Civik Auditorium»-ում), և այժմ բանակցությունների փուլում ենք»,- ասաց երգչուհին:
Հանգստի մասին խոսելիս երգչուհին նշեց, որ այն հոյակապ է անցնում: «Սիրում եմ հարազատներիս հետ հանգիստս անցկացնել իրենց տանը կամ մեկ այլ վայրում: Արդեն հասցրել եմ լինել բնության գրկում, պիկնիկի գնալ, լինել հայկական եկեղեցում, իսկ ընդհանուր առմամբ՝ չեմ շտապում շատ վայրերում լինել, քանի որ դեռ հնարավորություն կունենամ»,- համոզված է երգչուհին:
Հայաստան վերադառնալուց հետո երգչուհին բացի նոր տեսահոլովակ ներկայացնելուց, հուլիսի 13-ին բարեգործական համերգ կունենա Վայքի «Արևիկ» մարզադաշտում: «Կերգեմ այնտեղ, որտեղ ծնվել եմ: Համերգը նվիրված է իմ Վայքի 55-ամյակին: Ի դեպ, այս համերգը ևս կենդանի նվագախմբիս հետ է լինելու: Այդ օրը պետք է տոն պարգևենք բոլոր վայքեցիներին»,- մեծ ուրախությամբ նշեց Սիլվան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան