Բաղրամյան պողոտայում կրակոցներ են հնչել
Արտակարգ Պատահար
Հունիսի 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում կրակոցներ են հնչել:
HayNews,am-ին հաջողվել է պարզել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող «Մյուզիք Ֆեքթրի» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Վիճաբանությունը տեղի է ունեցել ակումբի անվտանգության աշխատակցի եւ մի խումբ տղաների միջեւ: Այն սկսվել է այն բանից, երբ անվտանգության աշխատակիցը նկատել է, որ տղաները քաշքշում են մի աղջկա։ Նա միջամտել է, որից հետո հարձակվել են իր վրա եւ անվտանգության աշխատակիցը իր մոտ եղած հրազենից օդ է կրակել:
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից հայտնել են, որ կռվի մասնակիցների ինքնությունը պարզվել է, ներկայացել են ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան