Ռոջերսը Մխիթարյանին ցանկանում է տեսնել «Լիվերպուլում»
Սպորտ
«Լիվերպուլ»–ը ցանկանում է ձեռք բերել միանգամից երեք ֆուտբոլիստ: Ըստ liverpoolecho-ի՝ անգլիական ակումբի տրանսֆերային երեք նպատակներն են Լուիս Ալբերտոն, Հենրիկ Մխիթարյանը և Տիագո Իլորին:
Առաջիկա 24 ժամերի ընթացքում պարզ կլինի կընդունի արդյոք «Սևիլյան» Ալբերտոյի տրանսֆերը վաճառելու «Լիվերպուլի» առաջարկը:
Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Տյագո Իլորիին, որի համար պորտուգալական ակումբն ի սկզբանե պահանջել է 5 մլն եվրո:
«Լիվերպուլի» երրորդ ձեռքբերումը կլինի Հենրիկ Մխիթարյանը, ում համար դոնեցկյան ակումբը 20 մլն ֆունտ է պահանջում:
Սակայն Ռոջերսը պատրաստ է կրկնապատկել իր ջանքերը տաղանդավոր կիսապաշտպանին ձեռք բերելու համար, գրում է liverpoolecho-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում