Ես չեմ հարգի ինձ, եթե ունենամ բիզնես. Երևանի ոստիկանապետ
Հայկական Մամուլ
Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը ոչ պաշտոնապես կապվեց ֆինանսական մեքենայություններիհետ, որն այս պահին քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, եւ դեռ անուններ ու մանրամասներ չենհրապարակվում: Իսկ ինչպե՞ս ընտրվեց Նազարյանի իրավահաջորդը՝ Աշոտ Կարապետյանը: Հատված նրա հետ զրույցից:
Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը պաշտոնապես հիմնավորվեց բիզնես գործունեությամբ, ինչի Դուք բիզնես չունե՞ք, որ Ձեզ նշանակեցին իր փոխարեն:
-Ես բիզնես չունեմ:
-Ինչո՞վ եք ապրում, աշխատավարձո՞վ:
-Իհարկե, ոստիկանի պես:
-Ո՞ր ոստիկանի՝շարքայի՞ն, թե՞ բարձրաստիճան:
-Գնդապետի կոչում ունեցող ոստիկանի պես…
-Բիզնեսներն էլ գրանցել եք ընտանիքի անդամների անունո՞վ…
-Չունեմ ես բիզնես, չեմ էլ պատկերացնում, որ կարող ա ունենամ, բոլոր իմ բարեկամներն ու ծանոթներըկվստահեցնեն, որ ես բիզնես չունեմ: Ես չեմ հարգի ինձ, որ բիզնես ունենամ եւ լինեմ ոստիկան, դրանքանհամատեղելի են՝ իմ կարծիքով:
-Այսինքն, Դուք չեք հարգում այն ոստիկաններին, որոնք բիզնե՞ս ունեն:
-Ես չեմ հարգի ինձ, եթե ունենամ բիզնես:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը