ԱԺ նախագահի զարմանքը զայրացրել է արտաշատցիներին
Հայկական Մամուլ
Երեկ Վերահսկիչ պալատի 2012 հաշվետվությունից տպավորված ԱԺ նախագահը գրեթե ընդդիմադիր ելույթ է ունեցել ԱԺ-ում.
«Չե՞ք կարծում, որ հանրության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք հայտնաբերումենք այդ թերությունները ու ոչ մի պատիժ չենք կիրառում, ուրեմն մենք էլ ենք մասնակից։ Պետք է մարդիկ ազատվենպաշտոններից, ես զարմացած եմ ուղղակի, կառավարության ղեկավարը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդուղղությամբ»։
ԱԺ ներքին ինտրիգների լեզուն հասկացողն անմիջապես կռահում է, որ ԱԺ նախագահը ոչ այնքան զարմացած է, որքան Իշխան Զաքարյանի գլորած բոչկայի ուղղությունն է թեքում դեպի վարչապետ:
Սակայն, համաձայնեք, որ ոչ բոլոր պաշտոնյաներին է սազում խոսել ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստության, յուրացումներ և կեղծիքներ կատարած պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու մասին:
Զարմանալի չէ, որ Աբրահամյանի հարազատ կողմերի բնակիչները՝ արտաշատցվիք, մխչյանցիք, որոնք հեռու են ՀՀ վերնախավի ներքին հարաբերություններին, պարզապես շոկ են ապրել, լսելով Աբրահամյանի ելույթը: Երեկ նրանցից մեկը զանգահարեց մեզ և գանգատվեց, որ Արտաշատում էլ հող չմնաց, որ Աբրահամյանը և նրա ազգականները գրաված կամ պաշարած չլինեն: «Գևորգ Չավուշի արձանը Արտաշատի կենտրոնից հանել են, տարել են գցել կայարան, դրա և ռեստորանի տեղը սուպերմարկետ են սարքում: Հովտաշեն գյուղի կողքը, նախկին Կիրովի սովխոզում նոր բասսեիններ են սարքում, ձկնաբուծարան: Մխչյանի, Նարեկ գյուղի տարածքները իրենցն են: Մխչյանում նրա աղջիկների տներն այնպես են փակել ճանապարհը, որ ոչ մի մեքենա չի կարա անցնի: Դիմիտրովում՝ ասորիների գյուղում, տներ են կառուցել: Հովիկի եղբոր տղունն է, Արսեն Աբրահամյանի: Նա Արարատի մարզի ոստիկանության վարչության պետն է: Էնպիօոսի շքեղ տուն ունի, դղյակ է: Բակի ամեն մի եղեվնու գնով մի գյուղ կարելի է տեսքի բերել: Եկեք Մխչյանը տեսեք, թե ոնց է կեղտի մեջ կորել: Բա դա ԱԺ նախագահի գյո՞ւղ է: Դեռ ի՞նքն է խոսում անօրինականությունների մասին: Բա էնտեղ ոչ ոք չծիծաղե՞ց երեսին», - ասում էր արտաշատցի տիկինը՝ Աբրահամյանի զարմանքից զայրացած:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը