Աճառյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «ВАЗ 2112»-ը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Աճառյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում բախվել են 33-ամյա Սամվել Ներսիսյանի վարած «Mercedes» մակնիշի՝ 65 QQ 001 համարանիշի և 34-ամյա Գուրգեն Գևորգյանի վարած «ВАЗ 21 12» մակնիշի L 47 82 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ճանապարհային ոստիկանության Հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդվարդ Պողոսյանը: Տեղում է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի վարորդը այս պահին իրեն վատ է զգում և հնարավոր է բուժօգնության նպատակով դիմի բժշկական կենտրոն և այդ ժամանակ փաստի առթիվ քննություն կվարի Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վթարի վայր են կանչում նաև շտապ օգնության բրիգադ:
22:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Mercedes»-ի վարորդին շտապ օգնության բրիգադը տեղափոխեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան