Կասիլյասը հավաքականում ավարտում է կարիերան
Սպորտ
Ւսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու տարեթիվը. տեղեկացնում է Marca-ն:
Վերջին խոշոր մցաշարը, որին Կասիլյասը կմասնակցի, հավաքականի հետ կլինի Աշխարհի 2014-ի առաջնությունը:
«Աշխարհի առաջնությունից հետո ես կավարտեմ կարիերան հավաքականում: Հասկանում եմ, որ ժամանակն է ճանապարհը տալ երիտասարդ խաղացողներին: Մենք գիտակցում ենք մեր տարիքը: Մենք ասելով՝ նկատի ունեմ ինձ Պույոլին, Տորեսին, Վիլյային, Չավիին և Ալոնսոյին: Մեկ տարի անց Իսպանիային սերնդափոխություն է սպասվում»,-հայատարարել է Կասիլյասը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում