Ռոնալդուն հերքեց «Ռեալի» հետ բանակցելու մասին լուրերը
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չի վարում մադրիդյան ակումբի հետ:
Իր դիրքորոշման մասին ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան էջում.
«Ռեալի» հետ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ բոլոր նորությունները կեղծ են»,-նշել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, թե համոզված է՝ ակումբին և Ռոնալդուին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում