Մեսսիի տրանսֆերային արժեքը 217-252 մլն եվրո է, Ռոնալդուինը՝ 102 -118 մլն
Սպորտ
Football Observatory-ն, որը համեմատականներ է անցկացնում Եվրոպայի 5 լավագույն առաջնությունների ակումբների և ֆուտբոլիստների միջև, հրապարակել է ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը:
Ըստ աղբյուրի՝ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային ռեկորդը կարող է գերազանցվել, եթե պորտուգալացին լքի «Ռեալը», կամ էլ Լիոնել Մեսսին հեռանա «Բարսելոնայից»: Հիշեցնենք, որ այժմ տրանսֆերային ռեկորդը Ռոնալդուինն է, ով 94 մլն -ի դիմաց «Յունայթեդից» գնաց «Ռեալ»:
Մեսսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 217-252 մլն եվրո, Կրիշտիանու Ռոնալդուինը՝ 102 -118 մլն եվրո:
Եռյակը եզրափակում է «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին` 57 - 68 եվրո:
Չորրորդ հորիզոնականում «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարն է` 55,5 – 64,5 մլն, իսկ հնգյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոն` 46-54 մլն-ով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում