«Շախտյորի» ֆուտբոլիստները մեկնեցին Ավստրիա
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստների արձակուրդն ավարտված է: Հունիսի 14-ին ակումբի ֆուտբոլիստները Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ մեկնեցին Ավստրիա:
Սա դոնեցկյան թիմի առաջին միջմրցաշրջանային հավաքն է:
Ավստրիա մեկնած ֆուտբոլիստների ցանկում բացակայում էր Հենրիկ Մխիթարյանը: Ինչպես տեղեկացնում է դոնեցկյան թիմի պաշտոնական կայքը, հայ կիսապաշտպանը և թիմի մի շարք այլ ֆուտբոլիստներ թիմին կմիանան անմիջապես Ավստրիայում:
Հայտնի են հավաքի ժամանակ դոնեցկցիների մրցակիցները: Առաջին հանդիպումը «հանքափորները» հունիսի 19-ին կանցկացնեն «Կրասնոդարի» հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում