«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապ օգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչակամ խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա հայտնաբերել է տան բնակիչ 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը:






























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան