«Ալաշկերտն»` ընդդեմ Հայաստանի չեմպիոնի
Սպորտ
«Ալաշկերտը» Գյումրիում ստուգողական խաղ կանցկացնի չեմպիոնի հետ. տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի առաջնություններն այս տարի առաջին անգամ կանցկացվեն աշուն - գարուն մրցակարգով: Սույն հանգամանքը մասնակից թիմերին նախապատրաստական նոր ժամանակացույց է թելադրում: Ահավասիկ, կարճատև հանգստից հետո դեռ նոր վերսկսելով նախապատրաստությունը մրցաշրջանին, թիմերն արդեն ստուգողական խաղեր են կազմակերպում:
Մասնավորապես, Առաջին խմբի չեմպիոն «Ալաշկերտը» և հունիսի 25–ին` ժամը 13:00–ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմրցակցի Հայաստանի չեմպիոնի հետ: Երկու թիմերն էլ նախապատրաստական հագեցած ծրագրեր ունեն: Ալաշկերտցիները պետք է նորամուտը նշեն բարձրագույն խմբի առաջնությունում և կազմի համալրման ու նորեկների փորձարկման արդիական խնդիրներ ունեն: Իսկ «Շիրակը» պետք է մեկնարկի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում:
Կասկածից վեր է, որ Գյումրիում հունիսի 25–ին թեժ մրցակցություն կծավալվի երկու չեմպիոնների միջև:
Տեղեկացնենք, որ այս հանդիպման հաջորդ օրը «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում