Վրաստանում ահաբեկչության փորձի գործով հարցաքննել են Սաակաշվիլիի «անձնական օդաչուին»
Վրաստան
Վրաստանում նախօրեին կանխված ահաբեկչության փորձի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ոմն Զաուր Կորտոշիձեն, ում ԶԼՄ-ները համարում են նախագահ Սաակաշվիլիի անձնական օդաչուն. գրում է Грузия-Online-ը:
Ոստիկանները հարցաքննել են նաև օդաչուի որդուն:
Պարզվում է, որ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Միքայել Քադիևը և Ռիզվան Օմարովը նախկինում բնակվում էին Կորտոշիձեի տանը, ով մի քանի բնակարան ունի Թբիլիսիում:
Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն` Կորտոշիձեն հաստատել է, որ ծանոթ է ձերբակալված անձանց հետ, և որ նրանք իրոք բնակվել են իր տանը: Համարվու՞մ է արդյոք Կորտոշիձեն ահաբեկչության հանցակից` ոստիկանությունը չի մանրամասնել:
Վրաստանի նախագահի աշխատակազմը իր հերթին հերքել է լուրերն այն մասին, թե Կորտոշիձեն Սաակաշվիլիի անձնական օդաչուն է եղել: Ինչպես հստակեցրել են գերատեսչությունում, վերջինս «Տուշետի» ավիաընկերության օդաչուն է, որի ծառայություններից օգտվել է պետական անվտանգության աշխատակազմը:
Սաակաշվիլիի աշխատակազմը տարածված լուրերը անվանել է բամբասանք և գնահատել որպես սադրանք` ուղղված երկրի նախագահին վարկաբեկելուն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան