Հրահանգ է եկել` «ականջներդ կպոկեն, եթե ասեք էտ պայմանագրի մասին». Արամ Մանուկյան
Քաղաքական
«Ես մի քանի օր շարունակ փորձում եմ պարզել, թե երբ է կնքվել ՀայՌուսգազարդի պայմանագիրը, և այսօր էլ եմ զբաղվում։ Պատկերացնո՞ւմ եք մի երկիր, մի համակարգ, որտեղ քեզ արգելված է տալ, թե երբ է ստորագրված պայմանագիրը»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Հարցնում եմ՝ լավ պայմանագրի բովանդակությունը կոմերցիոն է, ժամկետն ի՞նչ կապ ունի կոմերցիայի, պետական գաղտնիության հետ, ե՞րբ է ստորագրվել ՀայՌուսգազարդի և գազպրոմի պայմանագիրը։ Ասում եմ՝ անցյա՞լ տարի է ստորագրվել, թե՞ այս տարի, ասում ա՝ չգիտեմ։ Այսինքն՝ մի տեղից հրահանգ է եկել՝ «ականջներդ կպոկեն, եթե ասեք էտ պայմանագրի մասին»։
Իրենց գործունեության իմաստը հետևյալն է՝ մի օր, երկու օր էլ ձգենք, մի հատ էլ խաբենք, ֆռցնենք»,-ասաց Մանուկյանը և հավելեց. «Բուրգի տակ միայն պառկել կարելի է, բուրգի մեջ միայն մեկը կարող է կանգնել»։
Արամ Մանուկյանի համոզմամբ՝ զոհարբերության ենթակա են բոլորը, երկրորդ համարից սկսած՝ բացի մեկից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան