Նախարարն ընդունեց KFW-ի տարածաշրջանային տնօրենին
Արտաքին Քաղաքական
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունեց Գերմանական զարգացման բանկի՝ KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին:
Դավիթ Սարգսյանը բարձր եւ արդյունավետ գնահատեց բանկի հետ համագործակցությունը էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության եւ այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձան ֆինանսական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ համագործակցության նոր հնարավորություններին: Մասնավորապես քննարկվեց փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցության՝ շարունակական բնույթ ունեցող ծրագիրը, կարեւորվեց փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ եւ շահութաբեր դարձնելու հարցը: Լարս Օերմանը մանրամասնեց բանկի առաջիկա անելիքներն ու դրանց շուրջ կառավարության հետ բանակցությունների ընթացքը:
Ֆինանսների նախարարը KfW-ին համարեց կարեւոր գործընկեր եւ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում