Կատարվել են նոր նշանակումներ
Հայաստան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հայրապետական տնօրինությամբ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Բանակի առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում, Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Սևակ քահանա Գաբրիելյանն իր ծառայությունը կշարունակի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում:
Տ. Հրաչ քահանա Մուրադյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Բուլղարիայի հայոց թեմում, Տ. Օշին քահանա Հայրապետյանը՝ Արթիկի թեմում, Տ. Հեթում քահանա Թարվերդյանը՝ Ռումինիայի հայոց թեմում և Տ. Հարություն քահանա Սեփանյանը՝ Արգենտինայի հայոց թեմում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից