Հենրիկ Մխիթարյանը՝ մրցաշրջանի 10 հերոսների թվում
Սպորտ
iSport.ua կայքը հրապարակել է Ուկրաինայի ավարտված առաջնության 10 հերոսների անունները:
Տասնյակում տեղ է գտել նաև Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
«Самый лучшим из армян – Генрих Мхитарян» երկտողը գիտեն նունիսկ Դոնեցկի ամենափոքր բնակիչները, ովքեր նույնպես ականատեսն են Հենրիկ Մխիթարյանի ցուցադրած հիանալի մրցաշրջանի: 42 խաղում 29 գոլ հեղինակելը հարձակվողակշան ոճի կիսապաշտպանի համար տպավորիչ արդյունք է, ով կարող է հպարտորեն կրել մրցաշրջանի հերոսներից մեկի կոչումը»,- գրում է կայքը:
Նշենք, որ 10-յակում ընդգրկվել է նաև դոնեցկյան թիմի՝ արդեն նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդինյոն, ով կարիերան կշարունակի «Սիթիում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում