Մարկոս Պիզելին՝ «Կրասնոդար» տեղափոխվելու մասին
Սպորտ
Կրասնոդարի նորեկ Մարկոս Պիզելին թիմի հետ գտնվում է Ավստրիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում: Կրասնոդարյան թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է.
«Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Տպավորություն է, որ թիմակիցներիս վաղուց եմ ճանաչում, բոլորը ինձ շատ լավ են վերաբերվում, լավ վերաբերմունքի եմ արժանանում նաև մարզչի կողմից: «Կրասնոդար» տեղափոխվելս մեկ քայլ առաջ եմ համարում: Այո, «Կուբանի» հետ դուրս եմ եկել Եվրոպայի լիգա, սակայն «Կրասնոդարը» տարեցտարի ավելի հաջող է հանդես գալիս: Այնդ պատճառով էլ կարծում եմ, որ ինձ համար սա մեկ քայլ առաջ է նշանակում: Այս հավաքին նախ ցանկանում եմ ծանոթանալ թիմի հետ, իմանալ, թե ինչպես են իրենք խաղում, ցանկանում եմ իմանալ՝ ինչ մարտավարություն է կիրառում մարզիչը, որպեսզի ներգրավվեմ թիմում: Ինչ վերաբերում է առաջնությանը, իհարկե, թիմիս ցանկանում եմ հաջողություն: Կարծում եմ՝ ամենակարևորը Եվրագավաթների մասնակցության իրավունք ստանալն է»,-նշել է Պիզելին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում