Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Հոպար» ՓԲԸ-ն ու պետբյուջեի մսխումները

Վերլուծական

«Իշմարս» մեր մեջ թող մնա

- Ես զարմացած եմ, որ մենք քննարկում ենք մի հարց, որտեղ գործ ունենք, կոպիտ ասած, թալանչիների, յուրացնողների հետ, և մենք որևէ լուրջ քայլ չենք իրականացնում։ Պարո՛ն Զաքարյան, ես զարմացած եմ. այս մարդկանց բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատախազություն, և, ընդհանրապես, սա ոնց որ շարունակական բնույթ է կրում, որովհետև բազմաթիվ ելութներ, հաշվետվություներ են եղել, որ նույն սխալները, թերությունները, յուրացումները կրկնվել են։ Ես մի հարց ունեմ Ձեզ։ Երբ դուք քննարկում եք գերատեսչության ղեկավարների, պատկան մարմինների հետ, ի՞նչ պատասխան են տալիս այս յուրացումների մասին, անկեղծ ընդունո՞ւմ են, որ յուրացրել են, և եթե չբռնեին, էլի կյուրացնեին, կտանեին տո՞ւն։ Սրա վերջը ի՞նչ է լինելու։ Խոսում եք ստվերից. բյուջեի իրական փողերը որոշ մարդիկ լափում են, և մենք իրականում ոչ մի քայլ չենք անում։

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը շուրջ մեկ ժամ Ազգային ժողովում կարդում էր Հայաստանի ամենատարբեր գերատեսչություններում հայտնաբերված չարաշահում-յուրացումների ամփոփ հաշվետվությունը: Զարմացողը հայաստանյան իրականությունն ու գերատեսչություններում գործի դրվող մեխանիզմներին ավելի քան լավ ծանոթ Հովիկ Աբրահամյանն էր՝ Ազգային ժողովի նախագահը: ԱԺ նախագահը զարմացած ու զայրացած հարց է ուղղում՝ «ինչպե՜ս կարելի է» ոճի մեջ, ՎՊ նախագահը պատասխան է տալիս և հատորանոց հաշվետվությունից, չգիտես ինչու, հանում և որպես օրինակ հրամցնում է հենց Ջրային տնտեսության պետական կոմիտեի չարաշահումները: Այս կոմիտեի ղեկավարն Անդրանիկ Անդրեասյանն է՝ Հովիկ Աբրահամյանի «դրածոն»:

- Խնդիր համար մեկ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում շինարարական աշխատանքները կատարվել են փոփոխված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա, որը մշակվել է համապատասխան շինարարական կազմակերպությունների կողմից՝ առանց համապատասխան լիցենզիայի և փոփոխված նախագծերը փորձաքննություն չեն անցել: Երկրորդ խնդիրը, որը նույնպես եղել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից, վերաբերվում է Վարդենիս, Գավառ, Մարտունի քաղաքների մաքրման կայաններում մեր կողմից հայտնաբերված խախտումներին: Փաստացի մոնտաժված սարքավորումների որոշ մասը թուրքական արտադրության է, այնինչ պետք է լիներ գերմանական կամ իտալական…

- Պարո՛ն Զաքարյան, Ձեր պատասխանով ինչ-որ բան է՞իք ակնարկում ԱԺ նախագահին:

- Չէ՛, ի՞նչ ակնարկ, ո՛չ մի ակնարկ,- մեր հարցին պատասխան է տալիս ՎՊ նախագահը:

«Հոպար» ՓԲԸ կամ՝ ինչո՞ւ են մսխվում պետբյուջեի փողերը

Ո՛չ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը զարմանալու կարիք չունեն: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փողերը մսխվում են, քանի որ Հայաստանի Հանրապետությունն արդեն վաղուց վերածվել է «Հոպար» ՓԲԸ-ի, որտեղ պետական բյուջեն հոպարի ու բալեքի ընդհանուր օգտագործման հաշիվն է:

«Հոպար» ՓԲԸ-ում բոլոր ոլորտներում անխտիր արձանագրում են ծավալային հավելագրումներ, անարդյունավետ ծախսեր և համանման՝ թալանի մեղմացուցիչ այլ ձևակերպումներ, քանի որ թալանի՝ անխափան գործող մեխանիզմը մեկն է՝ հոպարը շինարարական տենդեր է հայտարարում, որ բալեն շինարարություն անի, մեջը փող աշխատի, էն մյուս բալեն վերահսկի, էլի փող աշխատի, էն մյուս բալեն էլ՝ ընդունի, բնականաբար, էլի փող աշխատի և այսպես շարունակ:

Պետբյուջեի ծախսային մասի 2/3-ը՝ շուրջ 700 մլրդ դրամը գնումների և շինարարության հատվածն է, որտեղ էլ արձանագրվում է ամենախայտառակ թալանը: Հենց այստեղ էլ ՎՊ-ն բացահայտել էր, որ 100 դրամանոց մալուխը պետության վրա ծախել էին մետրը 36 հազար դրամով: Սրա վրա ևս զարմանալու կարիք չկա, որովհետև շինարարությունն այն ոլորտն է, որտեղ կարելի է խաբել ցանկացածին և որտեղ խաբում ու թալանում են, որովհետև վերահսկողներ, վարչության պետեր, շինարարությունների, գնումների թույլտվությունների տակ ստորագրողներ են նշանակված ոչ թե պրոֆեսիոնալներ՝ ապրանքագետներ, շինարարությունից հասկացողներ, այլ ընդամենը հոպարի բալաներ: Որովհետև հոպարներին ու իրենց բալեքին հետաքրքրում են միայն ստորագրությունների համար տրվող ատկատներն ու դրանցով ձեռք բերվող «Բենթլի»–ները. ստորագրությունները մոռացվում են, իսկ «Բենթլի»–ներն ու դղյակները՝ մնում: Հենց այս սխեմայով էլ պետական գնումներում «գամ»-ը հնարավոր է վաճառել հատը 1000 դրամով, ցանկության դեպքում՝ գինը կարելի է 10 000-ի էլ հասցնել, խողովակի գինը թռցնել մինչև անսահման մեծություն՝ առանց խորանալու, թե տվյալ շինությանն ինչ տրամաչափի ու որակի խողովակ է հարկավոր…

Պետական գնումներում ու շինարարություններում փողերը մի քանի անգամ ավելի են ծախսվում, որովհետև մեզ մոտ վաղուց արդեն վերացել է «գոստ» հասկացությունը: Շինարարության մեջ կարելի է խաբել անգամ բազմափորձ «պրարաբին», իսկ «գոստ»-ի բացակայության պայմաններում մնում է ընդամենը երևակայել, թե ինչե՜ր կարելի է անել չհասկացողների հաշվով… «Գոստ»-երը հոպարի բալեքն են, ովքեր պատկերացում անգամ չունենալով, թե ինչն ինչի՞ համար է, ի՞նչ արժե, ամեն ինչ անում են՝ «Հոպար» ՓԲԸ-ի փողերն «արխային» ծախսելու համար:

Քաղաքական կամքի դեպքում բոլորի «հարցերը» կարելի է լուծել

- Չկատարված աշխատանքի համար վճարում… Էդ հո հոր տնից չի՞ բերել էդ գումարը, որ վճարել է: Մենք պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից։ Ըստ Ձեզ՝ քանի՞ քրեական գործ է հարուցվելու այս զեկույցից հետո։ Դուք քանի՞ քրեական հանցանք եք տեսնում։ Մեզ համար անթույլատրելի է կոռումպացված չինովնիկը։ Այդ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակներն անցյալում են,- ՎՊ նախագահին հարց է ուղղում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կկայացնի՞, ի վերջո, հանրապետության նախագահը այդքան սպասված որոշումը: Ցանկության, քաղաքական կամքի առկայության պարագայում դժվար է հավատալ, թե որևէ չինովնիկ համարձակվի անգամ գրիչ գողանալ: Բավական է միայն փոխել խաղի կանոնները և, վե՛րջ, «Հոպար» անունը կրող փակ բաժնետիրական ընկերությունը կարելի կլինի հայտարարել փակված:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված