Աստղային պատերազմներ. հայկական շոու–բիզնեսի ներքին կոնֆլիկտները
Այլ
Էկրանից այն կողմ հայկական շոու բիզնեսում ամեն ինչ թվում է ջերմ ու խաղաղ, մեր աստղերը յուրաքանչյուր միջոցառումներին իրար տեսնելիս ողջագուրվում են, զրուցում, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Երբեմն նախանձը, մրցակցությունը ու տարբեր միջադեպեր անհաշտությունների պատճառ են դառնում:
ArmStar.am-ը փորձեց վերհիշել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ամենաաղմկոտ ու սկանդալային կոնֆլիկտները:
Արմինկա vs Ջուս

Այս երգչուհիներն այնքան մտերիմ էին և լավ հարաբերություններ ունեին, որ որոշեցին անգամ հանդես գալ դուետով: Սակայն այժմ Արմինկան և Ջուսը ''թշնամիներ'' են, իսկ տարաձայնության պատճառը եղել է այն է, որ կոլեգաներից մեկն Արմինկային պատմել է, թե Ջուսը Հայաստանից Արմինկայի բացակայության ժամանակ խոսել է հետևյալը.«եթե իմ գրած երգը չլիներ, Արմինկան աստղ չէր դառնա»: Վրդովված Ջուսն այս ամենին ի պատասխան ասել է. «Եթե Արմինկան գնահատեր մեր ընկերությունը, երբեք նման բաների չէր հավատա: Ես ահավոր վիրավորված եմ, ներել եմ իրեն, բայց չեմ ուզում նրա հետ շփվել: Արմինկան ինձ ասել է՝ ինձնից հեռու մնա, իմ անունը մի շոշափի»:
Սոֆի Մխեյան vs Քրիստինե Պեպելյան

Այս երկու մտերիմ ընկերուհիներն անբաժան էին, նրանց միշտ կարելի էր միասին տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ: Բայց մի օր մամուլում տարածված հաղորդագրությունը, թե Քրիստինե Պեպելյանը և Սոֆի Մխեյանն այլևս մտերիմ չեն, ցնցեց գրեթե բոլորին: Երբեմնի ընկերուհիների տարաձայնության պատճառը հետաքրքրում էր շատերին: Քաղաքում խոսում էին, թե Սոֆի Մխեյանը վատ լուրեր է տարածել Քրիստինեի հասցեին, ինչն էլ վերջ է տվել նրանց մտերիմ ընկերությանը: Այժմ նրանք ընհանրապես չեն շփվում միմյանց հետ, թեև հաճախ են լինում նույն միջոցառումներին:
ՀՏ Հայկո vs Միշո

Հայկական շոու բիզնեսում արական սեռի ներկայացուցիչները հետ չեն մնում աղջիկներից: «Հայ տղեք» խումբը կազմալուծվեց խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոյի ու Միշոյի սրված հարաբերությունների պատճառով: Տղաներն այնքան վատ էին իրար վերաբերվում, որ անգամ երգերի միջոցով էին իրար հասցեին վատ խոսքեր շռայլում: Սակայն տարիներ անց նրանք համատեղ ասուլիս տվեցին ու հայտարարեցին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է:
Շարունակությունն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան