Սամվել Ալեքսանյան. «Դե, իմ կողմից գրի 120 հազար, որ քչություն չանի»
Քաղաքական
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) նորմալ չի համարում այն, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնում է ընդամենը 10 հազար դրամով ու սահմանում 45 հազար դրամ:
Lragir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ կարծում է՝ մեկ անձի համար ամսական 100 հազար դրամ աշխատավարձն է նորմալ, այն էլ եթե ընտանիքում բոլորն աշխատեն, և յուրաքանչյուրը ստանան գոնե 100 հազար դրամ: Իսկ 45 հազար դրամով, ըստ Մարգարյանի, հնարավոր է մինիմալ ապրուստը հոգալ:
«Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մինիմալ պահանջները պետք է միայն բավարարի: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին պետք է նորմալ, պարկեշտ, պատշաճ կարողանա ապրել և կոչվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ինքը դրանից բավականություն զգա»,- ասաց պատգամավորը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով խորհրդարանում շրջում էր Գրիգոր Մարգարյանի հետ, դժվարացավ պատասխանել լրագրողի այն հարցին, թե կկարողանա՞ արդյոք գոնե մեկ ամիս ապրել 45 հազար դրամով:
Պատգամավորը նշեց. «Մուսա չունեմ, որ պատասխանեմ»: Հարցին, թե իր կարծիքով ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մարդը, որ նորմալ ապրի, Սամվել Ալեքսանյանը Գրիգոր Մարգարյանին հարցրեց. «Դու ինչքա՞ն ես ասել»: Տեղեկանալով, որ Գրիգոր Մարգարյանը 100 հազար դրամն է նորմալ աշխատավարձ համարում' Սամվել Ալեքսանյանն ասաց. «Դե իմ կողմից գրի 100 հազար, կամ որ քչություն չանի, գրի 120 հազար»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան