Ժառանգները եւ տուն-թանգարանի անհայտ ճակատագիրը
Հայկական Մամուլ
Լուսինե Զաքարյանի եւ նրա ամուսնու՝ մշակութաբան Խորեն Պալյանի Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու գործընթացը ժառանգների միջեւ անհամաձայնության պատճառով ձգձգվում է: Վերջիններս համաձայնության չեն գալիս, որպեսզի տունը վերածվի տուն-թանգարանի: Խորեն Պալյանը եւ Լուսինե Զաքարյանը համատեղ կյանքում երեխաներ չեն ունեցել: Այդ իսկ պատճառով էլ Խորեն Պալյանի մահից հետո նրան պատկանող գույքի, այդ թվում նաեւ Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացու 42 շենքի թիվ 2 եւ 3 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվել Խորեն Պալյանի քրոջ որդուն՝ Ռուբին Վարուժան Ռուբինյանին, եղբորը՝ Արտաշես Պալյանին, եղբոր որդուն՝ Րաֆֆի Պալյանին,եւ մյուս եղբոր՝ Երկաթ Պալյանի երեխաներին՝ Արություն եւ Ալեն Պալյաններին:
Պարզվում է՝ Խորեն Պալյանը ժառանգ ունի: Նա եւ Շողեր Աբրահամյանը, չգտնվելով գրանցված ամուսնության մեջ, համատեղ կյանքի ընթացքում 26.07.2001թ. ունեցել են աղջիկ երեխա՝ Մաքսիմիլիանա Աբրահամյանին: Նա այժմ 12 տարեկան է: Մեզ հետ զրույցում տիկին Շողերը նշեց, որ Խորեն Պալյանը երեխայի մասին տեղյակ է եղել եւ միշտ այցելել է իրենց՝ Գերմանիա: Մեր այն հարցին, թե ինչու կենդանության օրոք Խորեն Պալյանը չի ընդունել երեխայի հայրությունը, Շողերը պատասխանեց. «Խորենը ցանկանում էր երեխայի հայրությունը ճանաչել, ուղղակի ժամանակը չէր բավարարում, երկուսս էլ ծանրաբեռնված էինք աշխատանքով: Մահվանից երեք ամիս առաջ Գերմանիայից եկել էի Երեւան, միասին որոշեցինք, որ ձմռանը երեխայի հայրությունը կճանաչի, բայց չհասցրեց, մահացավ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի 15-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը