Դիմում վարչապետին
Հայկական Մամուլ
«Հարգելի պարոն վարչապետ
Խորհրդարանի ամբիոնից լսեցինք Ձեր հայտարարությունները օֆշորային գոտում հաշվի եւ գումարների մասին Ձեր անձի հետ կապված: Շատ վրդովվեցինք, որ մարդիկ կարող են այդպիսի անհեթեթ բաներ անել եւ ասել:
Մենք «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից 2011-2012 թվականներին գործուղվեցինք Աֆրիկայի Սիեռա-Լեոնե Հանրապետություն, ոսկու եւ ադամանդի հանքերում երկրաբանահետախուզական եւ հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու:
Չնայած շատ դժվարություններին, մենք աշխատում էինք եւ ձգտում էինք գործերը հասցնել արտադրական արդյունահանման մակարդակի' համապատասխան տեխնիկայի ներդրմամբ: Սակայն ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ տեխնիկաներն ուշացան եւ տեղ չհասան: Մենք ստիպված էինք վերադառնալ Հայաստան: «Ձորագյուղ» կոոպերատիվից մենք եւ մեր ընտանիքի անդամները ստացել էինք մեր աշխատավարձերի միայն մի մասը: Աֆրիկայից վերադառնալով, մենք դիմեցինք կոոպերատիվի նախագահ Աշոտ Սուքիասյանին, որպեսզի կատարվի վերջնահաշվարկ, եւ մեզ վճարեն պարտք մնացած ամիսների գումարները: Աշոտ Սուքիասյանը մեզ ասաց, որ որոշ ֆինանսական պրոբլեմներ են առաջացել. Մի քիչ համբերենք, իրենք հետո կվճարեն»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը