14 մլն-ի քննարկում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը մոտ 14 մլն դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ «Ժողովրդագրական քաղաքականության ազդեցությունների եւ ընտանեկան նպաստի համակարգի վերլուծության եւ գնահատման» ծրագիր իրականացնելու համար: Իսկ այդ ծրագիրն իրենից ենթադրում է ուսումնասիրություն Հայաստանում չգրանցված ամուսնությունների թվի աճի պատճառների ու հետեւանքների վերաբերյալ:
Բացի այդ, պետք է այդ խնդրի կարգավորմանն ուղղված առաջարկների գիտահետազոտական հենք ձեւավորվի:
Փաստորեն, Հայաստանում, ի թիվս ժողովրդագրական շատ խնդիրների, ավելացել է նաեւ ամուսնությունների չգրանցումը. իսկ գուցե ամուսնացողների թի՞վն է նվազել: Բայց սա հազիվ թե Հայաստանի թիվ մեկ խնդիրը լինի: Եվ իշխանությունները շատ ավելի ճիշտ կանեին, եթե գումարներ հատկացնեին ժողովրդագրական այլ խնդիրներ, մասնավորապես արտագաղթի տեմպերի աճի պատճառներն ուսումնասիրելու համար:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը