Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Հայկական Մամուլ
Դեռեւս 2012թ. սեպտեմբերին աշխատանքից ազատվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը:
Սակայն նրա ազատման վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չհրապարակվեց: Միայն տեղեկություններ էին շրջանառվում, որ Փայտյանի պաշտոնանկությունը կապված է եղել բանակին գոմեշի միս մատակարարելու հայտնի պատմության հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Ա. Փայտյանի հետ՝ նրանից պարզելու իր պաշտոնանկության իրական պատճառը: «Եկե՛ք չխոսենք դրա մասին, վերջացրե՛ք, ես Ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ ցանկանում որեւէ բան խոսել»,-նշեց Փայտյանը: Արդյոք գոմեշի մսի հայտնի պատմությունն է եղել պատճառը. այս հարցին արդեն Փայտյանը չպատասխանեց: «Ցտեսություն»,-ասաց ու անջատեց հեռախոսը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը