Կառավարական ամառանոցի հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի Կառավարական ամառանոցի հարևանությամբ գտնվող ՍԲ. Աբգար թագավորի փողոցի թիվ 79 տան դիմաց կա ճամպրուկ, և այն կասկած է հարուցում, որ հնարավոր է մեջը պայթուցիկ լինի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կարճ ժամանակում նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 18 հատուկ փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Նրանց աշխատանքները ղեկավարում էր Երևանի Փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներ:
Մինչ դեպքի վայր կժամանեին սակրավորներ, Մ. Ղազարյանը մի քանի փրկարարների հետ զննեցին տարածքը, հետո զգուշությամբ բացելով ճամպրուկը, այնտեղ ոչինչ չհայտնաբերեցին:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան