Քրեական գործ՝ քրեակատարողականի պետի տեղակալի դե՞մ
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:
Ըստ թերթի տեղեկությունների՝ կա 2 վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել 14 հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից՝ մինչ բռնվելը նրան վերադարձնելով 14.500 ԱՄՆ դոլար գումարը:
Թերթի աղբյուրի համաձայն՝ ՔԿՀ պետի տեղակալից բացի՝ նկատողություններ են ստացել քրեակատարոդական հիմնարկի մի շարք աշխատակիցներ:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը