Մեսսին գերազանցեց Մարադոնային (տեսանյութ)
Սպորտ
Արգենտինայի ազգայի հավաքականի և Գվատեմալայի ընտրանու միջև տեղի ունեցած ընկերական հանդիպմանը Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Արդյունքում՝ «Բարսելոնայի» հարձակվողը հավաքականում խփված գոլերի քանակով գերազանցեց Դիեգո Մարադոնային:
Մեսսին 82 խաղում հեղինակել է 35 գոլ, իսկ Մարադոնան՝ 91 խաղում 34 գոլ:
Նշենք, որ 35 անգամ գոլի հեղինակ է դարձել նաև էրնան Կրեսպոն, ում 64 խաղ է պահանջվել այդքան գոլ հեղինակելու համար:
Արգենտինայի հավաքականում ռեկորդը պատկանում է Գաբրիել Բատիստուտային, ով 78 խաղում աչքի է ընկել 56 անգամ:
Նշենք, որ Արգենտիա-Գվատեմալա հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում