Նոր Երզնկա գյուղի հարևանությամբ գտնվող դաշտի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 15-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի հարևանությամբ գտնվող Աշտարակի վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի և Աշտարակի բաժինների օպերատիվ խմբերը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի, Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը, ում կողմից նշանակվել է դատափորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 68-ամյա Շ. Ավետիսյանն էր, ով որպես անհայտ կորած հունիսի 5-ից որոնվում էր Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան