Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի գլխավոր դատախազի հետ
Արտաքին Քաղաքական
Հունիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ:
Դեսպան Մանուկյանը, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում` նաև իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է:
Դեսպան Մանուկյանը և Վրաստանի գլխավոր դատախազը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` նաև երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները և այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:
Զրուցակիցները քննարկեցին Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության և լիարժեք իրականացման հնարավորության հարցերը:
Դեսպան Մանուկյանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերը:
Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն հայտնեց` խորացնելու համագործակցությունը և ամրապնդելու արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում