Պելեն՝ Նեյմարի և Ռոնալդուի մասին
Սպորտ
Ֆուտբոլի արքա Պելեն հայտարարել է, որ «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պետք է նվաճի «Ոսկե գնդակը»:
«Ես ներկա եմ գտնվել մրցանակի հանձման նախկին երկու արարողություներին: Այնտեղ էին նաև Մեսսին և Ռոնալդուն: Ֆուտբոլի տեսանկյունից ես Մեսսիի կողմից եմ, սակայն եթե հաշվի առնենք հաջողությունը, ապա Ռոնալդուի կողմից եմ. չէ՞ որ նրա թիմը չեմպիոն է դարձել: Կարծում եմ նա արժանի է այդ մրցանակին», - նշել է Պելեն:
Հիշեցնենք, որ Մեսսին այս մրցանակին արժանացել է 4 անգամ:
Անդրադառնալով Նեյմարին` Պելեն նշել է.
«Եվրոպայում Նեյմարը շատ բան կսովորի: Դա օգտակար կլինի ինչպես իրեն, այնպես էլ` բրազիլական ֆուտբոլին: Կարծում եմ` նա պետք է հասնի Զիդանի մակարդակին, ով հիանալի էր իր խաղային դիրքում», - Պելեյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում