ԵԱՀԿ նախագահը Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է Մինսկի խմբի համանախագահների հետ
Արցախ
Այսօր ԵԱՀԿ նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Յան Քելիին (ԱՄՆ) և հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես գրում է APA-ն` հղում կատարելով ԵԱՀԿ մամլո ծառայությանը, կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը: Համանախագահները կարճ տեղեկություններ են հաղորդել Լեոնիդ Կոժարային բանակցային գործընթացում տիրող իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների մասին:
Կողմերը կարծիքներ են փոխանակել դեպի Հայաստան և Ադրբեջան ԵԱՀԿ նախագահի սպասվելիք այցի շուրջ: ԵԱՀԿ նախագահ Լեոնիդ Կոժարան հաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը` համագործակցելու ԵԱՀԿ ՄԽ հետ և ջանքեր գործադրելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան