Կամո Արեյանը` փոխքաղաքապետ
Հայաստան
Այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ էր գումարվել, որը բավականին թեժ ընթացք ունեցավ (կարդացեք նաև` Երևանի ավագանու արտահերթ նիստը թեժ է. «Բարև Երևանը»` ընդդիմադիր, ԲՀԿ-ն` այլընտրանք): Արտահերթ նիստում հաստատման էր դրված Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևան քաղաքի ավագանու անդամ Կամո Արեյանին նշանակելու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում: «Բարև Երևանը» այստեղ ևս իրեն դրսևորեց որպես ընդդիմադիր:
Նույն ցուցակից Դավիթ Սանասարյանը Կամո Արեյանին հարց ուղղեց. «Տարբեր քաղաքապետների կառավարման տարիներին եղել եք փոխքաղաքապետ: Այդ ընթացքում անօրինական որոշումներ են եղել, մարդիկ ունեզրկվել են: Ի՞նչ եք կարծում, Ձեր ինքնաբացարկով երևանցիներին մի մեծ նվեր չե՞ք մատուցի»:
Կամո Արեյանը Դավիթ Սանասարյանին ասաց. «Կառաջարկեի Ձեր ինքնահայտությամբ ապացուցեիք Ձեր նվիրվածությունը Երևան քաղաքին, հետո ես կպահանջեր հաշվետվություն»: ՀՀԿ-ականները ծափահարեցին Կամո Արեյանի պատասխանի կապակցությամբ, իսկ Դավիթ Սանասարյանը պահանջեց կոռեկտ լինել:
Հարցը դրվեց քվեարկման 63 գրանցված անդամից 58 կողմ, ձեռնպահ` զրո, 5 դեմ` «Բարև Երևան»: Արմեն Մարտիրոսյանը դուրս էր եկել դահլիճից:
Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանը նշանակվեցին Երևանի քաղաքապետի տեղակալներ: Բոլոր դեպքերում «Բարև Երևանը» դեմ քվեարկեց, ԲՀԿ-ն` կողմ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից