Շունը քնած տիրոջ ոտքից պոկել է նրա 2 մատները
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Բրազիլիա քաղաքի բնակիչ Ռոջեր Բրաունը զրկվել է իր ոտքի 2 մատներից` իր սիրելի շան պատճառով. գրում է lifenews-ը: Բո անունով 6-ամսական պիտբուլը կծելով` պոկել էր տիրոջ ձախ ոտքի ճկույթն ու բութ մատը, երբ վերջինս քնած էր: 46-ամյա տղամարդու խոսքերով` ինքը ցավ չի զգացել, քանի որ տառապում է զգայունության կորստով, ինչը շաքարային դիաբետի հետևանք է:
Բացի այդ` տղամարդու ձախ ոտքի վրա ինֆեկցիոն վերք է եղել, որն էլ ամենայն հավանականությամբ գրավել է չորքոտանի կենդանու ուշադրությունը: «Ես իմ մեղքի բաժինն ունեմ, քանի որ լավ չէի վիրակապել ոտքիս վերքը, որը իր վրա էր հրավիրել շան հոտառությունը», - ասում է Ռոջերը:
Տղամարուն հոսպիտալացրել են և հնարավոր կատաղության դեմ ներարկումներ կատարել: Շան տերը հրաժարվել է քնեցնել կենդանուն, քանի որ շունը ընտանի է և երբեք մարդկանց վրա հարձակման փորձ չի կատարել:
Բժիշկներն էլ իրենց հերթին ենթադրում են, որ շունը նման կերպ փորձել է օգնել իր տիրոջը: Դիաբետի պատճառով տղամարդու մոտ փտախտ էր զարգանում: Հավանաբար, շունը զգացել է տարածվող ինֆեկցիայի հոտը և փորձել տիրոջ ոտքից պոկել վնասված հյուսվածքները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)