Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններն ավարտական փուլում են
Սպորտ
Մամուլում շարունակվում են Հենրիկ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին լուրերը։
Անգլիական The daily mail պարբերականը գրում է, որ «Լիվերպուլը» Շալկե-04-ից Պապադոպուլոսին ձեռք բերելու փորձերի ձախողումից հետո արդեն պատրաստ է դիտարկել այլ թեկնածուների, հատկապես՝ հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին, կիսապաշտպանի դիրքում։
Լիվերպուլը մոտ է Դոնեցկի Շախտյորի հետ պայմանգիր կնքելուն՝ ձեռք բերելու Մխիթարյանին 17 մլն ֆունտ ստերլինգի դիմաց։
Իսկ «The Telegraph»-ը գրում է, որ «Լիվերպուլն» արդեն մեկ քայլ առաջ է Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը ձեռքբերելու հարցում և պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ:
Մերսիսայդյան ակումբը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորին»։
«Լիվերպուլի» մարզիչը դիտարկում էր Մխիթարյանի տեղափոխությունը դեռևս ամիսներ առաջ, երբ կազմում էր ամառային ձեռբերումների իր ցուցակը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան