Գևորգ Ղազարյանը՝ «Շախտյորի» ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը տեղափոխվում է ղազախական «Շախտյոր» (Կարագանդա): Այս մասին armsport.am-ին հայտնի դարձավ խաղացողին մոտ կանգնած աղբյուրից:
Դոնեցկի «Մետալուրգի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ին հայտնեցին, որ Ղազարյանի տեղափոխության մասին պաշտոնական տեղեկություն կհրապարակվի միայն երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին:
«Շախտյորը» Ղազախստանի գործող չեմպիոնն է և հուլիսին մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլին: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում «Շախտյորն» ընթանում է 5-րդ տեղում:
Հիշեցնենք, որ ղազախական «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, իսկ առաջիկա օրերին «Կայրաթի» հետ պայմանագիր է կնքելու է հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում