«Արսենալը» ռեկորդային գումար է առաջարկում Իգուաինի համար
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինին ձեռքբերելու համար Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է ակումբի տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներն արգենտինացու համար առաջարկում են 25 մլն ֆունտ:
Սակայն «Արքայական ակումբը» չի պատրաստվում ֆուտբոլիստի վերաբերյալ որևէ որոշում կայացնել մինչև նոր մարզչի նշանակումը:
Նշենք, որ այժմ «զինագործների» ամենաթանկ ֆուտբոլիստը Անդրեյ Արշավինն է, ում տեղափոխությունը «Զենիթից» 2009-ին անգլիական ակումբին արժեցավ 15 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում